World Vision Հայաստան
Press Release • Friday, September 1st 2017

Միացե՛ք «Երիցուկ» ծրագրին՝ նվիրաբերելով ամսական 8 000դրամ

Share Tweet

 «Երիցուկ» երեխաների հովանավորության  ծրագիրը կարիքավոր երեխաներին և ընտանիքներին աջակցելու հիանալի հնարավորություն է: Ամենամսյա փոքր նվիրատվությամբ Դուք կարող եք նպաստել համայնքի զարգացմանը և դրական փոփոխություններ բերել երեխայի կյանքում։

Հովանավորության ծրագիրը ոչ միայն աջակցելու գործուն միջոց է, այլև երեխայի հետ ընկերական կապ հաստատելու հնարավորություն: Երեխայի հետ կապի միջոցով Դուք նաև կտեղեկանաք համայնքում իրականացվող ծրագրերի մասին՝ հստակ պատկերացում կազմելով, թե Ձեր տրամադրած ֆինանսական միջոցները ինչպիսի փոփոխություններ են բերում թե՛ երեխայի, թե՛ նրա ընտանիքի եւ թե՛ համայնքի կյանքում:

Միացե՛ք «Երիցուկ» ծրագրին՝նվիրաբերելովամսական 8 000դրամ:

«Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում լուրերի իմ հովանավորից։ Նա դարձել է իմ ընտանիքի անդամը։ Նա սեր, հոգատարություն ու քաղցրություն է բերել իմ կյանք։ Ես ճանաչում եմ նրան միայն նկարներով, սակայն շատ ուրախ եմ, որ նա դարձել է իմ կյանքի շատ մեծ ու կարևոր մասնիկը»:

Թագուհի, 10 տարեկան

Օրական ընդամենը 265 դրամը կօգնի փոխել երեխայի կյանքը: Իսկ Ձեր մտերմությամբ կպարգևեք հույս և ուրախություն, կքաջալերեք նրան:

Դառնալով հովանավոր Դուք՝

  • 5 օրվա ընթացքում կստանաք «Ողջույնի փաթեթ»

  •  Կստանաք տարեկան առաջընթացի զեկույց երեխայի կյանքում և նրա համայնքում փոփոխությունների մասին

  •  Ցանկության դեպքում կարող եք ուղարկել նամակներ, բացիկներ, նվերներ և նույնիսկ այցելել Ձեր կողմից հովանավորվող երեխային։

Կստանաք նաև հովանավորվող երեխայի հետ կապի այլ տարբերակներ, այդ թվում․

  •  Ողջույնի նամակ և տեսանյութ երեխայից
  •  Ամանորյա բացիկ երեխայից
  •  Համայնքի/ընտանիքի առաջընթացի լուսանկար/տեսանյութ և այլ նյութեր:

Մենք առաջարկում ենք հովանավորության երկու տարբերակ՝

Առավել խոցելի երեխայի հովանավորություն` Ամենամսյա փոքր նվիրատվությամբ Դուք կարող եք նպաստել ընտանիքի զարգացմանը և դրական փոփոխությունները բերել երեխայի կյանքում: Ծրագրի նպատակն է աջակցել առավել դժվար իրավիճակում գտնվող ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել աղքատության շեմը և դուրս գալ չքավորության կարգավիճակից: Ընտանիքներն ընտրվում են խոցելիության չափորոշիչներով և ընթացքում մոնիտորինգ են անցնում՝ առաջընթացը գնահատելու նպատակով: 

Լինենք հոգատար երեխայի և համայնքի հանդեպ`

Հովանավորության այս տեսակով Ձեր կողմից աջակցություն ստացող երեխան կանցնի զարգացման փուլերի միջոցով, որի արդյունքում երեխան կստանա իր տարիքին համապատասխան չափելի գիտելիքներ և հմտություններ: Երեխայի զարգացման մոդելները մշակված և փորձարկված են հեղինակավոր միջազգային կառույցների կողմից և ադապտացված են Հայաստանի իրականությանը:

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՀՈՎԱՆՈՐ

 Դիմե՛ք Վորլդ Վիժն մարքեթինգի բաժին, գրելով marketing_armenia@wvi.org էլ հասցեով, զանգահարելով 041DONATE հեռախոսահամարով կամ այցելելով Ռ. Մելիքյան 1 

 Ընտրե՛ք այն երեխային ում ցանկանում եք աջակցել: 

 Կատարե՛ք փոխանցումներ բանկում, www.donate.am կայքով կամ վճարային տերմինալների միջոցով: Վճարումը հնարավոր է կատարել ինչպես ամսական 8 000 ՀՀԴ, այնպես էլ տարեկան 96 000 ՀՀԴ կտրվածքով:   

Միացե ՛ք այսօր, դարձե ՛ք փոփոխության մասնակից և ականատես: