World Vision Հայաստան
country

Հայաստան

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ 

Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, բնական աղետից տուժածներին շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելով։ Հետագա տարիներին Վորլդ Վիժնի ծրագրերը փոխակերպվել և ճգնաժամային իրավիճակների ուղղված  հումանիտար առաքելությունից վերածվել են համայնքների զարգացման  և խթանման ծրագրերի։ Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի հրատապ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունը, կայուն եկամուտների ստեղծումը, երիտասարդների կենսունակության բարձրացումն ու հոգևոր արժեքների տարածումը։

Վորլդ Վիժնը աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքների համար։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա։  

Վորլդ Վիժնի գերագույն նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների և երիտասարդների օրրան։

Թվիթեր լրահոս

Ֆեյսբուք լրահոս