Youth in Action

 

Youth in Action

 

Նպատակները և ակնկալվող արդյունքները

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև երկրի սոցիալական, քաղաքական և հասարակական կյանքում վերջիններիս ավելի ակտիվ մասնակցությանը նպաստելու համար:

Հայաստանի քաղաքային և գյուղական շրջանների քաղաքացիական հասարակության միջև երիտասարդության հետ կապված քաղաքականության, շահերի պաշտպանության, տարբեր առաջնորդական և կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և ինստիտուցիոնալացման շուրջ ավելի լավ համակարգման համար ծրագիրը նպատակ ունի ընդլայնել և խորացնել երիտասարդության և երիտասարդ քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցությունը։ Ծրագիրը նաև իր առանձնահատուկ դերը ունի Հայաստանում երիտասարդների և երիտասարդության հետ առնչվող քաղաքացիական հասարակության կառույցների մեդիա գրագիտության բարձրացմանը և ոլորտում առկա խնդիրների լուսաբանմանը, որն իր նպաստը կունենա երիտասարդների կողմից որակյալ բովանդակության ստեղծմանը և կաջակցի դրա սահուն առաջմղմանը: Հատկապես երիտասարդների՝ որպես առցանց հարթակների ակտիվ օգտատերերի, մեդիագրագիտությունը ևս կամրապնդի Հայաստանում ժողովրդավարական հասարակության հիմքերը։

 

Հիմնական գործողություններ

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից ծրագրի իրականացման շրջանակներում կներառվեն հետևյալ հիմնական գործողությունները՝ ամենամյա երիտասարդական ֆորումը, երիտասարդների համար  «Մոդել Հայաստան» ուսումնական ծրագրի մշակումը և իրականացումը, Տարածաշրջանային փափուկ հմտությունների դասընթացների, շահերի պաշտպանության և միջոցառումների կազմակերպումը, 40 ինքնագնահատված, ընտրված երիտասարդական ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և ենթադրամաշնորհների տրամադրումը, Առաջնորդության զրույցների և սիմուլյացիաների կազմակերպումը, Հայաստանում երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների հիմնումը և հզորացումը, Առաջնորդության և գաղափարների լաբորատորիաների իրականացումը և աշակերտական  խորհուրդների կարողությունների հզորացումը:

 

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Էլ․ հասցե՝  roman_harutyunyan@wvi.org
Facebook` Երիտասարդները գործելիս