#COVID19: 106 ընտանիք Ճամբարակի և Սիսիանի համայնքներում ստացան այդքան անհրաժեշտ սնունդ

COVID19 food and hygiene items distribution
Ուրբաթ, Ապրիլ 3, 2020

Սիսիանի և Ճամբարակի համայնքներում ապրող 106 ընտանիք, որ այս օրերին հայտնվել էր ծանր իրավիճակում, ստացավ այդքան անհրաժեշտ սնունդ երկու շաբաթվա համար։

Միևնույն ժամանակ՝ օրական մի քանի տասնյակ դիմումներ ենք ստանում՝ մարդիկ խնդրում են օգնել՝ լուծել օրվա հացի խնդիրը։

Այսօր մենք նորից ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մենք էլ օգնության ձեռք մեկնել մեզ դիմող ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

Միացե՛ք մեզ՝ այցելե՛լով https://donate.am/en/donation/1/0 կամ կատարելով նվիրատվություն 220413350228000 հաշվեհամարին։