Սյունաց քաղցրահամ ազնվամորին` ազնվամորու փառատոնի զարդը

Երեքշաբթի, Հուլիս 25, 2017

Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում ազնվամորի արտադրող 30 խումբ և անհատ արտադրող հավաքվել էին ներկայացնելու և հյուրասիրելու սյունաց քաղցրահամ ազնվամորին, հայկական ավանդական գաթան և ազգային այլ ուտեստներ:

«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով Ազնվամորու փառատոնին մասնակցում էին Աշոտավանի, Հացավանի, Թասիկի, Տոլորիսի, Բնունիսի, Դավիթ Բեկի, և Եղեգ համայնքների ազնվամորի արտադրող խմբերը: Ազնվամորու փառատոնն ուղեկցվում էր ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Լարախաղացը՝ իր ուրախ թիմով, զվարճացնում էր հյուրերին։

Այցելուների համար կազմակերպվել էին տարատեսակ մրցույթներ և խաղարկություններ, տարբեր անվանակարգերում եղավ մրցանկաբաշխություն: «Լավագույն սեղանի զարդարանք» անվանակարգում հաղթեց Հացավան համայնքի ազնվամորի արտադրող ֆերմերների խումբը: Իսկ «Ամենաազնվամորի տաղավար» անվանակագում հաղթեց Աշոտավան համայնքի ֆերմերների խումբը: 

Մասնակից Բնունիս համայնքից ազնվամորի արտադրող խմբի ղեկավարը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են փառատոնին. անցյալ տարվա փառատոնից հետո խումբը մեծացել է և նպատակ ունեն դուրս գալու մեծ շուկա: 

Վորլդ Վիժն Հայաստանի տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանի խոսքով`  փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողին: 

 Տեքստը և նկարները` Անի Դարբինյանի