Ով ենք մենք
Վորլդ Վիժնն ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։
Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։
2000-ին կրկին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։
Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։
Տարիներ ի վեր Վորլդ Վիժն Հայաստանի գերակա ուղղություններն են՝
1. Երեխաների տարիքին համապատասխան զարգացում և առողջություն,
2. Երեխաների իրավունքների բազմակողմանի պաշտպանություն,
3. Երիտասարդների հզորացում եւ զբաղվածության ապահովում,
4. Ընտանիքների տնտեսական հզորացում և աղքատության փուլային հաղթահարում։