«Ներառական կրթությունը գործնականում» ձեռնարկ

Download
Inclusive education
Ուրբաթ, Սեպտեմբեր 3, 2021

Դպրոցահասակ երեխան հաճախակի տառե՞րն է բաց թողնում, կամ գուցե դժվարանում է կարդա՞լ, կամ էլ՝ հաշվելու, թվաբանական գործողություններ կատարելու հետ կապված խնդիրնե՞ր ունի։ Եթե այո, ապա մինչև երեխային ծուլության մեջ մեղադրելը փորձեք պարզել՝ գուցե երեխան գրավոր կամ բանավոր խոսքի յուրացման հետ կապված դժվարություննե՞ր ունի։

Ինչպե՞ս պարզել, ինչպե՞ս աշխատել երեխայի հետ։ Իսկ ինչպե՞ս զարգացնել երեխայի ընթերացանության հմտությունները։ Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել դասապրոցեսը։ Ինչպե՞ս կառավարել երեխաների վարքը դպրոցում։ Այս հարցերի պատասխանները կգտնեք «Ներառական կրթությունը գործնականում» ձեռնարկում, որի հեղինակն է «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման» ՀԿ –ի հիմնադիր, սոցիալական մանկավարժ Սյուզաննա Պետրոսյանը: Ձեռնարկը տպվել է Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ։

Նոր ուսումնական տարվա առիթով սա հրաշալի նվեր է մեր հարգարժան մանկավարժներին։