COVID-19. Վորլդ Վիժն Հայաստանի արձագանքը

Download
Հինգշաբթի, Հուլիս 16, 2020

2020-ի մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որի նպատակն էր նվազեցնել կորոնավիրուսի տարածման ռիսկերը: Փակվեցին կրթական հաստատությունները, արգելվեցին հանրային միջոցառումները, ինչպես նաև սահմանափակվեց երկրի ներսում ազատ տեղաշարժն ու երկրից դուրս գալը:

Արտակարգ դրության առաջին իսկ օրերից Վորլդ Վիժն Հայաստան սկսեցին դիմել հարյուրավոր ծայրահեղ աղքատ ընտանիքներ, որոնց անհրաժեշտ էր աջակցություն` օրվա հացը ապահովելու համար: Հայտերը ստացվում էին սոցիալական ցանցերի, հեռախոսազանգերի միջոցով, ինչպես նաև պետական մարմինների ու գործընկերների ուղղորդմամբ:

Սույն ամփոփ հաշվետվությամբ ներկայացնում ենք Վորլդ Վիժն Հայաստանի արձագանքը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության օրերին:

COVID-19. Վորլդ Վիժն Հայաստանի արձագանքը