(հայերեն) Կորոնավիրուսի ազդեցության արագ գնահատում [Հունիս, 2020]

Download
Երեքշաբթի, Օգոստոս 25, 2020

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվեց 2020թ․-ի մարտի 1-ին։ Վորլդ Վիժն Հայաստանն անմիջապես կազմակերպեց անհապաղ աջակցություն՝ տրամադրելով կարիքի մեջ հայտնված առավել խոցելի ընտանիքներին սննդի և հիգիենայի փաթեթներ:

Մարտ ամսից ի վեր Վորլդ Վիժն Հայաստանն աջակցել է ավելի քան 3,000 ընտանիքի Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում։ Վորլդ Վիժն Հայաստանը նաև տրամադրել է սարքավորումներ և ինտերնետ կապի հնարավորություն ծայրահեղ աղքատ ընտանիքներին։

Վորլդ Վիժն Հայաստանն իրականացրել է Հայաստանում ապրող երեխաների և նրանց ընտանիքների կյանքում կորոնավիրուսի համավարակի ազդեցության արագ գնահատում, որը նպատակ ունի բացահայտել այն հիմնական խնդիրները, որոնք առաջացել են համավարակի հետևանքով։ Հիմնականում այս խնդիրները վերաբերում են ընտանիքների հիմնական կարիքները հոգալուն, համավարակի ընթացքում կրթական գործընթացի կազմակերպմանը, ներընտանեկան հարաբերություններին։ Դրանց վերհանումը թույլ կտա կազմակերպությանը մշակել համարժեք արձագանք խնդիրների հաղթահարման համար։