Աջակցություն սիրիահայերին, տեղաբնակներին ու տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց
«Կայուն լուծումներ տեղահանված եւ կոնֆլիկտից տուժած անձանց ինտեգրման համար» (SSIDCAP) ծրագրի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկի մասին՝ աջակցություն սիրիահայերին, տեղաբնակներին և առհասարակ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց՝ աշխատանքի ապահովման գործում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակի կողմից:
Ծրագիրն իրականացվելու է հետևյալ փուլերով՝
- Ծանոթություն։ Անհատական մոտեցում կցուցաբերվի բոլոր մասնակիցների նկատմամբ՝ առավել լավ հասկանալու իրենց աշխատանքային նախասիրություններն ու ուղղվածությունը, աշխատանքային փորձը, ուսումն ու հմտությունները (փորձը, ուսումն ու հմտությունները պարտադիր չեն ծրագրին մասնակցելու համար):
- Վերապատրաստում։ Տարբեր ոլորտներից թրեյնինգներ կմշակվեն և կիրականցվեն՝ հաշվի առնելով մասնակիցների յուրահատկություններն ու աշխատաշուկայի պահանջները:
- Աջակցություն աշխատանքի անցնելու հարցում։ Համագործակցելով աշխատանքի տեղավորման գործակալությունների և զանազան ոլորտների գործատուների հետ՝ մասնակիցներից ամենահամապատասխան թեկնածուները կընտրվեն և կանցնեն աշխատանքի:
- Հետևողականություն աշխատանքի ընդունվելուց հետո։ Աշխատանքի ընդունվելուց հետո Վորլդ Վիժն Հայաստանը կհետևի և կաջակցի աշխատող անձանց հաջող ընտելացմանն ու առաջխաղացման ընթացքին:
Ծրագրին կարող են մասնակցել։
- Սիրիահայեր, տեղացիներ և ընդհանրապես, բոլոր տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձինք,
- Գործազուրկներ և/կամ ներկա աշխատանքը փոխել ցանկացող անձինք, ովքեր ունեն աշխատանք գտնելու/առաջադիմելու ցանկություն,
- Անհրաժեշտ վերապատրաստման մասնակցելու պատրաստակամ անձինք:
Ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարելիս նախապատվություն տրվելու է տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց, նաև անապահով, հատկապես աղքատության մեջ ապրող, առավել խոցելի ընտանիքների անդամներին։
Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել առցանց հայտը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ․-ի օգոստոսի 1-ը։
Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095005423 կամ նամակ ուղարկել ani_yazichyan@wvi.org հասցեին: