Բիզնեսի աջակցության ծրագիր սիրիահայերի և տեղացիների համար
Մեկնարկել է սիրիահայերի և տեղացիների համար նախատեսված բիզնեսի աջակցության ծրագիրը:
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք՝ սիրիահայեր, տեղահանված այլ անձինք և տեղացիներ, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ ոչ ավել քան 3 տարի գրանցված բիզնես։
Ծրագրում ընդգրկված անձինք կմասնակցեն բիզնեսի ծրագրերի մշակման, բիզնեսի կառավարման դասընթացների և անհատական խորհրդատվական հանդիպումների:
Լավագույն բիզնես ծրագիր ներկայացրած մասնակիցները ծրագրի ավարտին կստանան ֆինանսական աջակցություն՝ մինչև 3500 ԱՄՆ դոլար անհատույց տրամադրվող դրամաշնորհի տեսքով, իրենց բիզնես ծրագրի իրականացման համար:
Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 31, 2020
Ծրագրի մանրամասն նկարագրությունը և դիմելու ընթացակարգը ներկայացված է կից փաստաթղթում։