IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին

World Vision Armenia's 'Back to School' fundraising campaign
Հինգշաբթի, Օգոստոս 15, 2019

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին, որի նպատակն է հնարավորինս շատ երեխաների ապահովել դպրոց գնալու առաջին անհրաժեշտության պարագաներով։

IDBank-ի աջակցությամբ Երևան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվել են պաստառներ, որոնց հետևելով նույնիսկ հընթացս կարելի է նվիրատվություն անել։ Դրա համար անհրաժեշտ է 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար, կարելի է նվիրատվություն անել նաև պաստառի վրա առկա QR կոդ-ով (փոխանցման գումարը 500 ՀՀ դրամ), donate.am կայքում, ինչպես նաև 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS –ի արժեքը 500 ՀՀ դրամ)։

Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրված կլինեն ծրար – թերթիկներ, և հաճախորդները հնարավորություն կունենան մասնակիցը լինել բարեգործության՝ նվիրաբերելով 5000 ՀՀ դրամ և նշելով, թե երեխայի համար կոնկրետ ինչ են ցանկանում գնել՝ օրինակ՝ տաբատ, պայուսակ կամ գրենական պիտույքներ։ Գումարը կարելի է նվիրաբերել ինչպես կանխիկ, այնպես էլ Idram-ով՝ թերթիկի վրա առկա QR կոդով (նվիրաբերության մեկանգամյա գումարը՝ 5000 ՀՀ դրամ)։ Հաճախորդին՝ իր կողմից նշված էլ․ փոստով, ծրագրի ավարտին կուղարկվի հաշվետվություն։

Արշավը կամփոփվի սեպտեմբերին, հավաքագրված գումարով շահառու երեխաները կունենան առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներ։

IDBank-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը հրավիրում են միասին հարթել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների «Դպրոցի ճամփան»։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը․ 2018թ․-ին 150 երեխա IDBank-ի միջոցներով ուղևորվեց կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբար։