Կորոնավիրուս․ 30 միլիոն երեխայի կյանք վտանգված է այս մահացու հիվանդության անուղղակի ազդեցությունների հետևանքով

Covid19
Չորեքշաբթի, Ապրիլ 8, 2020

մամուլի հաղորդագրություն
 

Ապրիլ 8, 2020թ- 30 միլիոն երեխա կանգնած է հիվանդության կամ մահվան վտանգի առաջ COVID19 համավարակի երկրորդային ազդեցությունների պատճառով՝ համաձայն վերջերս հրապարակված զեկույցի։

«Հետցնցումներ» զեկույցը հրապարակվել է այսօր Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության կողմից, և զեկույցը բացահայտում է, որ միլիոնավոր երեխաներ կանգնած են այլ հիվանդությունների և սրված սննդային անբավարարության վտանգի առաջ։  Թերի աշխատող առողջապահական համակարգերն արագորեն դառնում են գերծանրաբեռված, և օրեցօր մեծանում է ծայրահեղ աղքատության շեմին հայտնված անձանց թիվը, ինչը նշանակում է, որ մարդկանց կյանքը վտանգի տակ է․ նշված է զեկույցում։

Զեկույցը վերլուծում է 2014-2016թթ. Էբոլայի բռնկման կործանարար անուղղակի ազդեցությունները երեխաների կյանքում, և հնարավոր մոդելները, թե ինչ կարող է պատահել, եթե դրանք կրկնվեն ներկա իրավիճակում։ Զեկույցը հատկապես կենտրոնանում է համաճարակի հետևանքների վրա այն 24 անկայուն երկրներում, որտեղ ուղղվելու է ՄԱԿ-ի` COVID19-ով պայմանավորված հումանիտար աջակցության կոչը։

Հիմնական բացահայտումները

  • COVID-19-ի երկրորդային ազդեցությունները շատ ավելի մեծ վնաս կհասցնեն երեխաներին, քան կորոնավիրուսային հիվանդությունը։ Ներկայումս երեխաների շրջանում մահացության ցուցանիշը ցածր է, քանի որ նոր կորոնավիրուսով երեխաները հազվադեպ են վարակվում։
  • 30 միլիոն երեխայի կյանք վտանգված է այս մահացու հիվանդության անուղղակի ազդեցությունների հետևանքով. 
    • Ավելի քան 26 միլիոն երեխա կանգնած է այլ հիվանդությունների վտանգի առաջ՝ պատվաստումների բացակայության պատճառով: 
    • Ավելի քան 5 միլիոն երեխա կարող է թերսնուցման զոհ դառնալ՝ ինչը ներկայիս ցուցանիշներից 40% անգամ ավելի է: 
    • Ավելի քան 100,000 երեխա կարող է մահանալ մալարիայից՝ ինչը ներկայիս ցուցանիշներից 50% անգամ ավելի է:  

Վորլդ Վիժն Միջազգայինի նախագահ Էնդրյու Մոռլին նշում է, - «Սխալվում ենք, եթե կարծում ենք, որ սա մանկական հիվանդություն չէ։ Փորձը ցույց է տալիս, որ երբ համաճարակները ծանրաբեռնում են առողջապահական համակարգերը, երեխաների կյանքի վրա դա մահացու ազդեցություն է ունենում։ Երեխաներն ավելի խոցելի են դառնում, քանի որ այլ հիվանդություններն ու թերսնուցումը չեն վերահսկվում։ COVID-19 –ը դարձել է կործանարար համաճարակ, բայց դրա երկրորդային, անուղղակի ազդեցությունները կարող են շատ ավելի վատ անդրադառնալ անկայուն երկրներում ապրող երեխաների կյանքի վրա։ Մենք պետք է գործենք հիմա: Ամրապնդեք համակարգերը, քանի դեռ դրանք չեն փլուզվել։ Դեռ շատ ուշ չէ, բայց շուտով կարող է շատ ուշ լինել»։

Վորլդ Վիժնը, որ 2015թ․-ին լայնածավալ արձագանք տվեց` ուղղված Էբոլայի բռնկմանը,  վերլուծում է մի շարք ազդեցության գործոններ, ինչպիսիք են առողջապահության հասանելիության ու պատվաստումների նվազումը, թերսնման աճը։ Զեկույցը ցույց է տալիս, որ առկա թույլ առողջապահական համակարգերի, բնակչության սուր կարիքի համակցության պայմաններում ներկա համաճարակը կարող է բերել երեխաների մահացության աղետալի պատկերի։

Իզաբել Գոմեսը, որ Վորլդ Վիժնի Գլոբալ հումանիտար գործառնությունների տնօրենն է, ասում է,-«Կորոնավիրուսը կործանարար ազդեցություն ունի ամբողջ աշխարհում ապրող մարդկանց կյանքում, բայց այն կարող է ունենալ աղետալի ազդեցություն պատերազմող կամ աղքատության մեջ ապրող երկրներում։ Նման վայրերում ապրող երեխաները վճարում են ամենաբարձր գինը»։

Զեկույցին զուգահեռ Վորլդ Վիժնն իրականցնում է 80մլն ԱՄՆ դոլար արժողությամբ արձագանքման ծրագիր, որի նպատակն է պայքարել վիրուսի հետևանքների դեմ։ Քանի որ կազմակերպության անձնակազմի մեծ մասը՝ 37,000 մարդ, ապրում է ծրագրերի իրականացման երկրներում, կազմակերպությունը հունվարից սկսած արձագանքել է Ասիայում տեղի ունեցած բռնկմանը և այսօր պլանավորում է աջակցել 22.5 միլիոն մարդու կազմակերպության համար առաջնային համարվող 17 երկրներում։

Մեդիա ռեսուրսներ