Վորլդ Վիժն Հայաստանն ընդունում է բիզնես առաջարկներ
Վորլդ Վիժն Հայաստանի մասին
Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։ 2000-ին Գյումրիում մեկնարկել է «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։
Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։
Հայտարարություն
Վորլդ Վիժն Հայաստանում մենք համոզված ենք, որ ֆինանսական և սոցիալական գործունեությունները կարող են ինտեգրված լինել: Մենք փնտրում ենք բիզնեսների և ձեռնարկատերերի, ովքեր ընդունում են այս մարտահրավերը:
Վորլդ Վիժն Հայաստանը, իր եկամտի գեներացման գործողությունների շրջանակներում, նախատեսում է գործնական ներդրումներ կատարել արդեն իսկ գործող փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ)։ Կատարված ներդրումից առաջացած եկամուտը Վորլդ Վիժնը կուղղի առավել խոցելի երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Այս հայտարարության շրջանակներում Վորլդ Վիժնն ակնկալում է ստանալ դիմումներ Հայաստանում գրանցված ՓՄՁ-երից, որոնք իրենց բիզնեսն ընդլայնելու համար ներդրում են փնտրում։
Եթե համապատասխանում եք վերը նշված կետերին, ապա կարող եք դիմել։ Խնդրում ենք ուղարկել լրացված դիմումի ձևը worldvision_armenia@wvi.org էլ․ հասցեին։
Ընտրության / բանակցության փուլում Վորլդ Վիժնի ներկայացուցիչները կհանդիպեն դիմորդ ՓՄՁ-երին և կքննարկեն ներդրումային հնարավորությունը։
Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2020։