Վորլդ Վիժն Հայաստանի #Գաղտնի Ձմեռ պապի շնորհիվ 2408 երեխա ստացավ իր ամանորյա նվերը
Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացված «Գաղտնի Ձմեռ պապ» (#SecretSanta) արշավի արդյունքում՝ կարիքի մեջ ապրող 2408 երեխա ամանորյա նվերներ ստացավ Ձմեռ պապիկից։
Հինգ տարի շարունակ իրականացվող նվիրատվական արշավին այս տարի մասնակցել է 1354 անհատ և 37 ընկերություն։
Նախաձեռնության շահառու երեխաները եղել են Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերի սահմանամերձ համայնքներից: «Հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակն՝ այս տարի մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել սահմանամերձ համայնքներ ունեցող մարզերին։ Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշի մարզում բավականին մեծ է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների թիվը, ովքեր նույնպես ներառվել են մեր «Գաղտնի Ձմեռ պապ» նվիրատվական արշավում»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Մարքեթինգի բաժնի համակարգող Իրենա Բալայանը։
Բալայանի խոսքով՝ հինգը տարվա ընթացքում արշավը մեծ հավանության և վտսհության է արժանացել կազմակերպության բիզնես գործընկերների կողմից․ «Այս անգամ դեռ նոյեմբեր ամսից մեր գործընկեր կազմակերպությունները զանգում և հարցնում էին, թե արդյոք այս տարի անելու ենք «Գաղտնի Ձմեռ պապ»-ը և նախապես ցանկություն հայտնում մասնակցելու։ Ուզում եմ մեր կազմակեչրպության անունից շնորհակալություն հայտնել բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, ում շնորհիվ այս տարի ևս հնարավորություն ունեցանք ապահովել մեր հայ փոքրիկների ամանորյա հրաշքը»,- ասում է Ի․ Բալայանը։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր նվիրատու իր էլ․ հասցեին ստանում է անհատական հաշվետվություն իրականացված աշխատանքի վերաբերյալ, հաշվետվություն չստանալու դեպքում խնդրում ենք գրել մեզ worldvision_armenia@wvi.org էլ․ հասցեով։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում երեխաների ամանորյա հրաշքն իրական դարձնելու համար․ արշավին մասնակցած կազմակերպությունների ցանկը ստորև։
- VMwAre / ՎիԷմուեր
- Embassy of Lithuania in Armenia / Լիտվայի դեսպանատուն Հայաստանում
- Moussaler Printing House / Մուսալեռ տպագրատուն
- Mogo / Մոգո
- Artlunch / Արտլանչ
- Instigate Training Center / Ինսթիգեյթ ուսումնական կենտրոն
- Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս
- Optym Armenia / Օպտիմ Արմենիա
- KPMG Armenia / Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա
- Andava Digital Marketing Agency / Անդավա ինտերնետ-մարկետինգային ընկերություն
- Holiday Inn / Հոլիդեյ Ինն
- Questrade / Քուեսթրեյդ
- Beeweb / Բիվեբ
- Inecobank / Ինեկոբանկ
- Deloitte Armenia / Դելոյթ Արմենիա
- TCF Armenia / TCF Արմենիա
- Karas - National Food Chain / Կարաս - Ազգային Սննդի Ցանց
- STDev / Էս Թի-դեվ
- Education Center / Էդուքեյշն Սենթեր
- Flux Technologies / Ֆլաքս Թեքնոլոջիս
- Helix Consulting / Հելիքս Կոնսալտինգ
- Simply Technologies / Սիմփլի Թեքնոլոջիս
- Benivo / Բենիվո
- X-tech / Իքս-Թեք
- Breavis - Բրեվիս
- Microm / Միկրոմ
- Double Coconut / Դաբլ Քոքոնաթ
- Art and Ar / Արտ և Ար
- Vineti.am / Վինեթի․ԷյԷմ
- Syunik Regional Psychiatric-Neurological Dispensary /Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսեր