Համագործակցության հրավեր

Monday, December 3, 2018

#Ջերմփազլ նվիրատվական արշավի առաջխաղացման համար Վորլդ Վիժն Հայաստանը հրավիրում է համագործակցության անհատների և ընկերությունների: 

2018թ.-ի դեկտեմբերի 17-ին Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկում է #ջերմփազլ տասնօրյա նվիրատվական արշավը: Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղադրվելու է հսկայական փազլը, որի մասնիկները վաճառվելու են անցորդներին, իսկ հավաքված գումարով Վորլդ Վիժն Հայաստանը ձեռք է բերելու տաք հագուստ և կոշիկ Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների համար:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 041DONATE հեռախոսահամարով: