«Բռնությունը փոխարինենք սիրով» արշավի զեկույց (2019, Հայաստան)

Download
Բռնությունը փոխարինենք սիրով արշավ
Չորեքշաբթի, Նոյեմբեր 20, 2019

Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ապրող երեխաները նույնպես բռնության զոհ են դառնում՝ իրենց ընտանիքներում և համայնքում։  Չնայած այն փաստին, որ պետությունը, քաղաքացիները և երեխաները քայլեր են ձեռնարկում բռնությանը վերջ դնելու համար, Հայաստանում բռնի կարգապահության ենթարկված երեխաների թիվը հուշում է, որ այս և բռնության այլ տեսակները վերացնելու առկա ջանքերը բավարար չեն։ Վորլդ Վիժնը հավատում է, որ կարող է լինել աշխարհ առանց երեխաների հանդեպ բռնության։ Երեխաների հանդեպ բռնությունը դադարեցնելու համար պահանջվում են հասարակության բոլոր անդամների և հաստատությունների ջանքերը։

Այս հաշվետվությունը կենտրոնանում է նպաստավոր միջավայր ստեղծելու պետության պարտավորության վրա, որի արդյունքում բոլոր դերակատարները կկարողանան և քայլեր կձեռնարկեն երեխաների հանդեպ բռնությունը դադարեցնելու համար։ Այդպիսի նպաստավոր միջավայր ունենալու համար անհրաժեշտ է, որ պետությունը ստեղծի իրավական համակարգ, որը կսահմանի երեխայի իրավունքների չափանիշներ և կապահովի այդ իրավունքները պաշտպանող ծառայություններով։ Նպաստավոր միջավայր ունենալու համար պահանջվում են նաև բարենպաստ պայմաններ, ինչպիսիք են, օրինակ, ֆինանսավորումն ու ռազմավարությունը՝ այդ ծառայությունները կյանքի կոչելու համար։

Այս հաշվետվությունն անդրադառնում է օրենքում և քաղաքականության մեջ նվազագույն պայմաններ ստեղծելու Հայաստանի կառավարության կողմից արձանագրած առաջընթացին, որն անհրաժեշտ է երեխաների հանդեպ բռնության դադարեցմանն ուղղված նպաստավոր միջավայր ստեղծելու համար։ Նվազագույն պայմանները բխում են Երեխայի իրավունքների կոնվենցիայում նշված դրույթներից, մասնավորապես՝ Հիմնական դրույթների, Իրականացման ընդհանուր միջոցներից, որը պարզաբանում է երեխաներին բռնությունից պաշտպանելու համար պետության կողմից անհրաժեշտ գործողությունները։ Այս նվազագույն չափանիշները չեն սահմանափակում պետություններին ավելին անելու երեխաների հանդեպ բռնությունը դադարեցնելու համար, բայց առանց այս կարևոր, հիմնարար քայլերի նրանք չեն կարող ներգրավել պետական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, համայնքների բոլոր դերակատարներին՝ այս նպատակին համագործակցաբար հասնելու համար։