Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ոլորտում Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությունները

Անցյալ երեք տարիների ընթացքում մեծ ջանքեր են ներդրվել` բարելավելու աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում:
Հպարտությամբ ներկայացնում ենք մեր ձեռքբերումները այս ոլորտում, որ գրանցել ենք Գլոբալ զարգացումներ հիմնադրամի հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ
- Կարճաժամկետ ուսումնական պլաններ են կազմվել հետևյալ չորս մասնագիտությունների համար՝ «Պանրագործություն», «Գինեգործություն», «Գյուղատնտեսական մեքենաների սպասարկում», «Անասնաբուժություն»։ Այս ուսումնական պլաններն այսօր արդեն կիրառվում են Հայաստանի մասնագիտական քոլեջներում:
- Չորս մասնագիտական քոլեջներում հիմնվել են լիովին կահավորված լաբորատորիաներ:
- Կրթական նախաձեռնություններում ներգրավվել է 112 ուսանող:
- Ինը բիզնեսների ներկայացուցիչներ ներգրավվել են ուսումնական պլանների մշակման և մասնագիտական դասընթացների վարման գործում:
- Կարիերայի կենտրոններ են հիմնվել ծրագրի շահառու չորս քոլեջներում։ Այս կենտրոնները համալրվել են անհրաժշետ սարքավորումներով, և այստեղ աշխատում են վերապատրաստված մասնագետներ:
- Մենք մասնակից ենք եղել Աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգի մշակման գործընթացին, որն այս պահին արդեն ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից:
- Մենք մշակել ենք նաև ինֆորմալ և ոչ-ֆորմալ կրթական արդյունքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որն ուղարկվել է Հայաստանի կառավարություն հնարավոր վերանայման և ընդունման համար:





