Ընտանիքի երջանկությունը սովորական պահերն են
Ընտանիքի երջանկության և հոգատարության մասին մեր հոլովակի հերոսները Տավուշի սահմանամերձ համայնքում ապրող մարդիկ են՝ իրենց սովորական ու ծանր առօրյայով, բայց և բացառիկ ու անփոխարինելի սիրով, որ տածում են իրենց երեխաների հանդեպ։
Հայաստանում 300 երեխա չի մեծանում ընտանեկան միջավայրում և զրկված է շատերի համար սովորական սիրուց և ջերմությունից։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրն առ այսօր ընտանեկան միջավայրում ապրելու հնարավորություն է տվել 405 երեխայի՝ աջակցելով համայնքահեն ծառայությունների ներդրմանը և ընտանիքների տնտեսական կայունացմանը Հայաստանում։
Share