Հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ

Ի թիվս այլ հանդիպումների՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի անդամները հյուրընկալվել են նաև ՀՀ արդարադատության նախարարությունում, որտեղ հանդիպում են ունեցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ օրենսդրության մշակման հարցերով պատասխանատուների հետ՝ հանձին Նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ տիկին Թագուհի Հարությունյանի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ և ՀՀ արդարադատության նախարարության պատվերով 2020թ․ մշակված «Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման ենթադրյալ դեպքերի ցուցիչներ իրավապահ մարմինների համար» վերտառությամբ փաստաթղթի, «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ ուղեցույցի նախագծերի բովանդակային կազմի և համակարգային կիրառելության, ինչպես նաև ոլորտային օրենսդրության ներդաշնակման ու կատարելագործման վերաբերյալ այլ հարցեր։
Փոխգործակցության հետագա ընթացքի մասին կլուսաբանենք հաջորդիվ: